ՀՀ ԿԲ գրանցեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից թողարկվող պարտատոմսերի գրանցման հայտարարագիրը
Հունիսի 12-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից թողարկվող պարտատոմսերի գրանցման հայտարարագիրը:
Ընկերությունն արդեն սկսել է պարտատոմսերի ձեռք բերման բաժանորդագրության գործընթացը: Թողարկվող պարտատոմսերը ոչ փաստաթղթային են, 100 000 հատ ընդհանուր քանակով, 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9% տարեկան եկամտաբերությամբ, 18 ամիս մարման ժամկետով: Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվելու է հրապարակային ձևով: Արժեկտրոնը վճարվելու է 4.5%-ի չափով` 6 ամիսը մեկ անգամ:
Պարտատոմսերի տեղաբաշխողը «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն է, պարտատոմսերի ձեռք բերման հայտերն ընդունվում են նշված ընկերության կողմից: