Չորս լավագույն աշխատանքներ արժանացան մրցանակների
12 հունիսի 2007, 14:00Հունիսի 12-ին Հայկական պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության միկրո-մակրո վերլուծություն» թեմայով ուսանողների աշխատանքների մրցանակաբաշխությունը:
Ներկայացված 12 աշխատանքներից համալսարանի ռեկտորատի կողմից ընտրվեցին 4 լավագույնները, որոնք էլ արժանացան «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ սահմանած մրցանակներին : Առաջին եւ երկրորդ մրցանակներին արժանացած ուսանողները պարգեւատրվեցին համապատասխանաբար 100 հազար եւ 75 հազար դրամ գումարով, երրորդ մրցանակին արժանացած երկու ուսանողներ՝ 50 հազարական դրամ գումարով:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36