Քննարկվել են խողովակների ներկրման հետ կապված հարցեր

Հանրապետությունում գազափոխադրման ցանցի ընդլայնման նպատակով 720 մմ տրամագծով խողովակների մեծաքանակ ներկրումն իրականացնելու հետ կապված հարցեր են քննարկվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական շենքում` մատակարար կողմի եւ էքսպեդիտորների մասնակցությամբ:

Աշխատանքային հանդիպում

Աշխատանքային հանդիպում

Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Տիգրան Խաչատրյանի, արդեն Հայաստան է տեղափոխվել ու պահեստավորվել 85 վագոն բեռ`1700 տոննա խողովակ: Մինչև տարեվերջ նախատեսվում է ներկրել 26 հազար տոննա խողովակ: Համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակացույցի, ամենամսյա մատակարարման ծավալը կկազմի 3 հազար տոննա կամ մոտ 210 վագոն:


Չելյաբինսկի խողովակների գործարանի գործադիր տնօրեն Պավել Պելյուգինի հավաստմամբ, իրենց ապրանքատեսակը համապատասխանում է միջազգային չափանիշներն և առաքվում աշխարհի շատ երկրներ, մինչդեռ Անդրկովկասում Հայաստանը միակ երկիրն է, որ նման մեծաքանակ պատվեր է կատարում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am