Համատեղ խորհրդակցություն՝ կապված գազափոխադրման համակարգերի բնականոն գործունեության ապահովման հետ
Հյուսիսային Կովկասի, Վրաստանի և Հայաստանի գազափոխադրման համակարգերի բնականոն գործունեության ապահովման հարցերի հետ կապված համատեղ խորհրդակցություն էր հրավիրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական շենքում` «Գազպրոմ» ԲԲԸ-ի, «Գազէքսպորտ», «Կովկաստրանսգազ», Վրաստանի գազափոխադրման ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվեց Վրաստանի և Հայաստանի գազափոխադրման համակարգերում հատկապես ձմռան շրջանում արձանագրվող գազի սպառման ռեժիմների երբեմն անկանխատեսելի տատանումների հետ կապված հարցը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում գազի մատակարարման պայմանագրային ծավալների ապահովման, ինչպես նաեւ գազատարների շահագործման համար:
«Գազպրոմ» ԲԲԸ-ի Կենտրոնական դիսպետչերական ծառայության ռեժիմների օպտիմալացման բաժնի պետ Ալեքսանդր Կիրիևի հավաստմամբ, իրենք հետաքրքրված են գազամատակարարման հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու հարցում եւ պատրաստ են աջակցել բոլոր տեխնիկական, կազմակերպչական աշխատանքներին` համակարգում ռիսկերը նվազագույնի հասցնելու և ռեժիմների տատանումներից հնարավորինս խուսափելու համար:
Կողմերն անդրադարձան նաեւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման, Վրաստանի ու Հայաստանի սահմանում չափիչ հանգույցների աշխատանքների կազմակերպման, գազատարների շահագործման հետ կապված խնդիրներին:
Խորհրդակցության մասնակիցները` կարևորելով հարցի կարգավորման տեխնիկական բազմակողմ համաձայնագրերի անհրաժեշտությունը, առաջարկեցին նախապատրաստական աշխատանքներ տանել փաստաթղթերի նախագծերի կազմման ուղղությամբ:
Քննարկված խնդրի լուծման նպատակով, «ՀայՌուսգազարդ»-ն առաջարկեց դիտարկել Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի պահեստավորման ծավալների ընդլայնման հարցը, որը կծառայի նաեւ Վրաստանի գազափոխադրման համակարգի ռեժիմների կարգավորման համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
- Հավանություն տրվեց Fichtner ընկերության կողմից խորհրդատվական ծառայություններ տրամադրելու մասին պայմանագրի որոշմանը
- Շահագործման հանձնվեց 150 հազար խ.մ տարողությամբ աղաջրապահեստարանը
- Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 1-ը
- Գազաֆիկացվեցին մայրաքաղաքի Նոր Նորքի համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները
Մեծացված լուսանկար (JPG, 221 ԿԲ)