Ներկրվեց 720 մմ տրամագծով խողովակների առաջին խմբաքանակը

197,4 կմ երկարությամբ Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ նոր գազատարի կառուցման նպատակով Հայաստան ներկրվեց 720 մմ տրամագծով խողովակների առաջին խմբաքանակը:

Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 40 վագոն բեռը տեղափոխվել է «ՀայՌուսգազարդ» —ի կողմից վարձակալած Երասխի բազա, որտեղից էլ` շինարարական հրապարակ: Մինչև տարեվերջ նախատեսվում է ներկրել մոտ 1200 վագոն խողովակ, որը կազմում է 25 հազար տոննա բեռ:
Գազատրանսպորտային ցանցի ընդլայնման ծրագիրը նախատեսում է լայնածավալ աշխատանք, որն անհրաժեշտություն ստեղծեց վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ 720 մմ տրամագծով խողովակների մեծաքանակ ներկրում իրականացնել:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am