Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց «Երկիրը տիեզերքից» լուսանկարչական ցուցահանդեսը՝ ականավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսում ներկայացված էին մի քանի տասնյակ բացառիկ լուսանկարներ՝ տիեզերքից արված երկրի, լուսնի եւ այլ լուսատուների պատկերներով:
Պատկերասրահի տնօրեն Փ.Միրզոյանը շնորհակալություն հայտնեց «ՀայՌուսգազարդ» Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին ցուցահանդեսը հովանավորելու համար եւ նրան հանձնեց «Ազգային պատկերասրահի բարեկամների» ակումբի անդամաքարտը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն