«1–04» ծառայությունը 2007 թվականի առաջին կիսամյակում ստացել է 6944 կանչ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի «1–04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից արձանագրվել է 6944 կանչ:

Գրանցված կանչերը հիմնականում վերաբերում են գազասպառման ներտնային համակարգերում տեղի ունեցած գազի արտահոսքի դեպքերին: Ստացվել է է նաև 207 կեղծ կանչ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am