Իրականացվեց վթարային գազահորերի վերանորոգման և վերականգնողական աշխատանքների առաջին փուլը

Հուլիսի 10-ից աշխատանքային այցով Երեւանում գտնվող ֆրանսիական «Գազ դե Ֆրանս» ընկերության «Ֆրագազ» դուստր ձեռնարկության եւ գերմանական «Սոկոն» ընկերության մասնագետները գործնականում իրականացրեցին Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի վթարային գազահորերի վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների առաջին փուլը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ «Ֆրագազ» ԲԸ միջեւ դեռեւս 2006թ. սեպտեմբերին կնքված Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի վթարային գազահորերի վերականգնման նպատակով ծառայությունների մատուցման մասին պայմանագրի շրջանակում:

Աշխատանքների ընթացքում մասնագետների կողմից կիրառվել է ստորգետնյա հորերի տեխնիկական վիճակի երկրաֆիզիկական հետազոտման ժամանակակից տեխնոլոգիա: Ախտորոշման արդյունքների հիման վրա կորոշվի հորերում վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների հետագա ռազմավարությունը:

Հիշեցնենք, որ պայմանագրի համաձայն, ֆրանսիական ընկերությունը պետք է հետազոտի եւ գնահատի գազապահեստարանի հորերի տեխնիկական վիճակը, որից հետո միայն կսկսի աշխատանքները հորերում պահեստավորման ծավալների վերականգնման ուղղությամբ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am