Արձանագրվում է ֆինանսատնտեսական ցուցանիշների դինամիկ եվ կայուն աճ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող նպատակաուղղված և հետևողական զարգացման քաղաքականության արդյունքում արձանագրվում է Ընկերության ֆինանսատնտեսական ցուցանիշների դինամիկ և կայուն աճ:

Ամփոփելով 2007թ-ի առաջին եռամսյակի գործունեության արդյունքները և համադրելով դրանք 2006թ-ի առաջին եռամսյակի արդյունքների հետ, նկատելի են հիմնական ցուցանիշների աճի դրական միտումները, մասնավորապես.

  • «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի զուտ շահույթը աճել է շուրջ 2.5 անգամ:
  • Հաշվեկշռային հասույթի աճը կազմել է 88.2%, որը պայմանավորված է. 
  • բնական գազի իրացման ծավալների 25.3% աճով (իրացվել է 638.1 մլն խմ բնական գազ, 509.5 մլն խմ-ի դիմաց),
  • բնական գազի իրացման փաստացի միջին սակագնի շուրջ 1.5 անգամ աճով, որը պայմանավորված է ներկրվող բնական գազի գնի փոփոխությամբ (շուրջ երկու անգամ ավելացմամբ):
  • Համախառն (ընդհանուր) ակտիվներն աճել են 29.6%-ով, որը պայմանավորված է ոչ ընթացիկ ակտիվների 11.8%-ով և ընթացիկ ակտիվների 2.3 անգամ աճով:
  • Ընկերության հիմնական միջոցներն աճել են 6.5%-ով՝ կազմելով 136.2 մլրդ դրամ:
  • Սեփական կապիտալը կազմել է 184.8 մլրդ դրամ և արձանագրված 38.4%-ով աճը պայմանավորված է կանոնադրական կապիտալի (30.7%-ով) և զուտ շահույթի աճով:
  • Ընթացիկ պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 0.6%-ով, իսկ ոչ ընթացիկ պարտավորությունները նվազել են 45.6%-ով, որը պայմանավորված է երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների ծավալների նվազմամբ:
  • Արձանագրվել է աճ ակտիվների շահութաբերության (ROA) ցուցանիշներում: Եթե 2006թ-ի առաջին եռամսյակի տվյալներով այն կազմել էր 1.1%, ապա 2007թ-ի նույն ժամանակահատվածում կազմել է 2.2% կամ աճել է շուրջ 2 անգամ:
  • Սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE) աճել է 1.8 անգամ՝ կազմելով 2.6%: Ընկերության ընդհանուր պարտավորություններում սեփական կապիտալի տեսակարար կշիռը կազմել է 83.2%, 2006թ-ի առաջին եռամսյակի 77.9%-ի փոխարեն:
  • Իրացման զուտ շահութաբերությունը աճել է 1.3 անգամ՝ կազմելով 13.2%, որը պայմանավորված է զուտ շահույթի 2.5 անգամ աճով, հասույթի 1.9 անգամ աճի դիմաց:
  • Ընթացիկ իրացվելիության գործակիցը աճել է 0.72-ից 1.64 (նախընտրելի մակարդակը՝ 1-ից 2), որը պայմանավորված է ընթացիկ պարտավորությունների համեմատ ընթացիկ ակտիվների ավելի արագ աճով: Ընթացիկ ակտիվները աճել են 25%-ով, իսկ ընթացիկ պարտավորությունները 0.6%-ով:
  • Արագ իրացվելիության գործակիցը աճել է 0.56-ից 1.42 (նախընտրելի մակարդակը՝ 0.8-ից 1.5), որը պայմանավորված է ընթացիկ պարտավորությունների 0.6% աճի նկատմամբ՝ առավել իրացվելի ակտիվների 2.57 անգամ աճով:
  • Բացարձակ իրացվելիության գործակիցը աճել է 0.14-ից 0.36 (նախընտրելի մակարդակը՝ 0.2-ից 0.5), որը պայմանավորված է ընթացիկ պարտավորությունների 0.6% աճի նկատմամբ՝ դրամական միջոցների և ընթացիկ ֆինանսական ներդրումների 2.61 անգամ աճով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am