«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին

Հուլիսի 4-ին ավարտվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից թողարկված 18 ամիս ժամկետով արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ էր, և թողարկման գործընթացին արձագանքեցին ոչ միայն առևտրային բանկերը, այլ նաև բազմաթիվ ինստիտուցիոնալ ներդրողներ, արժեթղթերի շուկայի այլ մասնակիցներ, տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ձեռնարկություններ և ֆիզիկական անձինք:

Այսուհետ պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում:
Արժեթղթերով գործառնությունների վարչության տեղեկատվության համաձայն, առաջիկա ամիսներին պարտատոմսերը ցուցակված կլինեն Հայաստանի Ֆոնդային Բորսայում, և ցանկացողները կարող են դրանք ձեռք բերել բորսայում` դիմելով վերջինիս անդամ հանդիսացող բրոքերային ընկերություններին:

Կնքելով բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիր, հաճախորդը համապատասխան հանձնարարական է տալիս բրոքերային ընկերությանը՝ ֆոնդային բորսայում տվյալ արժեթղթի առք ու վաճառք իրականացնելու համար:


Պարտատոմսերի տեղաբաշխողն է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն, որը նաև երկրորդային շուկայում հանդես է գալու որպես «ՀայՌուսդազարդ„ՓԲԸ-ի կոմից թողարկված պարտատոմսերի շուկա ստեղծող:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am