Առաջին կիսամյակում գազաթողարկվել են 12 գյուղական բնակավայրեր
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գազաթողարկվել են 12 գյուղական բնակավայրեր, որոնցից 9-ը նախկինում չգազաֆիկացված համայնքներ են:
Գազամատակարարման վերականգնումից հետո ներկայումս գազաֆիկացված է 446 համայնք, այդ թվում 41 քաղաքային եւ 405 գյուղական: Նոր գազաֆիկացվել են 98 բնակավայրեր:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն