«ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությունն իրականացնում է հիմնական միջոցների վերագնահատում

9 հուլիսի 2007, 15:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության Տնօրենների խորհրդի որոշման համաձայն, Ընկերությունը ՀՀ կառավարության ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին /N 2159-ն/ որոշման շրջանակներում իրականացնում է հիմնական միջոցների վերագնահատման գործընթաց:

«ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության հիմնական միջոցները 1999 թվականին իրականացված կանոնադրական կապիտալի համալրումից ի վեր չէին վերագնահատվել:

Ընկերությունը հիմնական միջոցների վերագնահատման գործընթացն իրականացնում է ըստ հիմանական միջոցների դասերի: Յուրաքանչյուր դասի վերագնահատման աշխատանքներն իրականացվում են տվյալ ոլորտում մասնագիտացված և տվյալ դասի վերագնահատման փորձ ունեցող ընկերությունների միջոցով:


Հիմնական միջոցների վերագնահատման գործընթացի արդյունավետ իրականացումը կբարձրացնի Ընկերության թափանցելիությունը տեղական և օտարերկրյա ներդրողների մոտ, ինչպես նաև ընկերության գույքի առավել արդյունավետ կառավարման նախադրյալներ կստեղծի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button