Նախորդ տարվա համեմատ 2007թ. առաջին կիսամյակում գրեթե 2 անգամ ավելացել են «ՀայՌուսգազարդ»-ի վճարումները հհ բյուջե

6 հուլիսի 2007, 16:00

2007թ. առաջին կիսամյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից ՀՀ բյուջե կատարված հարկային վճարումները կազմել են 13552 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6160.6 մլն դրամի դիմաց: Նշված ժամանակահատվածում Ընկերությունը ՀՀ Սոցհիմնադրամ է վճարել 784.3 մլն դրամ՝ 2006թ. նույն ժամանակահատվածի 556.6 մլն դրամի դիմաց:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հիմնական միջոցները գնահատվում են 136 172.9 մլն դրամ: Ընկերության աշխատողների թվաքանակը կազմում է 6 941:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am