2007թ. առաջին կիսամյակում 22,15%-ով ավելացել են Հայաստան բնական գազի ներկրման ծավալները
2007 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ հանրապետություն ներկրված բնական գազի ծավալներն ավելացել են 237,4 մլն խ.մ-ով կամ 22,15 տոկոսով: Հունվար-հունիս ամիսներին ներկրվել է 1071,4 մլն խորանարդ մետր բնական գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 834,063 մլն խ.մ-ի դիմաց:
Նշված ժամանակահատվածում իրացվել է 950,1 մլն խ.մ գազ, ինչը 207,9 մլն խ.մ-ով կամ 21,88 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այդ թվում էներգետիկ համակարգը սպառել է 256,7 մլն խ.մ, բնակչությունը 310,3 մլն խ.մ, արդյունաբերությունը՝ 178,9 մլն խ.մ, բյուջետային կազմակերպությունները՝ 26,5 մլն խ.մ: Այլ սպառողների կողմից սպառումը կազմել է 177,8 մլն խ.մ գազ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն