Հանրապետության գազահամակարգին միացել է 467 939 բաժանորդ

3 հուլիսի 2007, 10:00

2007 թվականի հունիս ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5037-ով: 2007 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 29084, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28032 ցուցանիշը գերազանցում է 1052 բաժանորդով:

Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացած բաժանորդների թիվը կազմում է 467 939, որից 163 025-ը՝ մայրաքաղաքում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button