«ՀայՌուսգազարդ»-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի Ֆոնդային բորսայում

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից թողարկված մեկ միլիարդ դրամ ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսերը գրանցվել եւ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Դա նշանակում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում իրականացվում է Ընկերության պարտատոմսերի առեւտուր, եւ ներդրողները կարող դրանք են ձեռք բերել բորսայի անդամ հանդիսացող բրոքերային ընկերությունների միջոցով:

Հայաստանի ֆոնդային բորսան Ընկերությանն առաջարկել է պարտատոմսերը ցուցակել ցուցակման վերին (Abond) մակարդակում /ցուցակման վերին մակարդակում են գտնվում հայաստանյան ընդամենը մեկ ընկերության կորպորատիվ պարտատոմսերը/:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ստանում են բարձր որակական գնահատական, ինչը Ընկերությունը ֆինանսական կայուն զարգացման արդյունք է:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am