Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված «ՀայՌուսգազարդ»-ի 10-ամյակին
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իր հիմնադրման 10-ամյակի տոնակատարությունների շրջանակում կազմակերպում է ֆուտբոլային մրցաշար, որին կմասնակցեն գազի ընկերությունների, մասնավորապես «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Գազ դե Ֆրանս» ընկերության, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ, «Գազպրոմբանկ» ԲԲ և «Գազկոմպլեկտիմպեքս» ՍՊԸ ֆուտբոլային թիմերը:
Ընկերական ֆուտբոլային խաղերը կկայանան սեպտեմբերի 21-22-ը «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում/ ք.Երևան, Ջիվանի 2 հասցեով/:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36