«ՀայՌուսգազարդ»-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի Ֆոնդային բորսայում
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից թողարկված մեկ միլիարդ դրամ ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսերը գրանցվել եւ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Դա նշանակում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում իրականացվում է Ընկերության պարտատոմսերի առեւտուր, եւ ներդրողները կարող դրանք են ձեռք բերել բորսայի անդամ հանդիսացող բրոքերային ընկերությունների միջոցով:
Հայաստանի ֆոնդային բորսան Ընկերությանն առաջարկել է պարտատոմսերը ցուցակել ցուցակման վերին (Abond) մակարդակում /ցուցակման վերին մակարդակում են գտնվում հայաստանյան ընդամենը մեկ ընկերության կորպորատիվ պարտատոմսերը/:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ստանում են բարձր որակական գնահատական, ինչը Ընկերությունը ֆինանսական կայուն զարգացման արդյունք է:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
- Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում
- Երկօրյա ֆուտբոլային մրցաշարն անցավ սպորտային ու գործընկերային ջերմ մթնոլորտում
- Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված «ՀայՌուսգազարդ»-ի 10-ամյակին
- Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ամն դոլարի ներդրումներ
- Ընկերության վարչական համալիր այցելեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը