Հանձնարարվեց ամփոփել 2007 թվականի արդյունքները
Դեկտեմբերի 17-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կայացած կարգավարական խորհրդակցության ընթացքում ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հանձնարարեց բոլոր կառույցներին ամփոփել 2007թ. աշխատանքային արդյունքները:
Կարեն Կարապետյանը հանգամանորեն ներկայացրեց նաև 2008 թվականին նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթ անելիքները:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց ծառայության որակի բարձրացման, անվտանգության, մասնավորապես գազասպառողների մոտ ազդանաշանային սարքերի տեղադրման հարցերին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36