Հանձնարարվեց ամփոփել 2007 թվականի արդյունքները

17 դեկտեմբերի 2007, 16:00

Դեկտեմբերի 17-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կայացած կարգավարական խորհրդակցության ընթացքում ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հանձնարարեց բոլոր կառույցներին ամփոփելու 2007թ. աշխատանքային արդյունքները:

Կարեն Կարապետյանը հանգամանորեն ներկայացրեց նաև 2008 թվականին նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթ անելիքները:

Հատուկ ուշադրություն հրավիրվեց ծառայության որակի բարձրացման, անվտանգության, մասնավորապես գազասպառողների մոտ ազդանաշանային սարքերի տեղադրման հարցերին:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am