«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերն ամենաշրջանառելին են ՀՀ Ֆոնդային բորսայում
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի թողարկած պարտատոմսերը Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակվելուց ի վեր սկսեցին ակտիվ շրջանառվել: Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսից մինչ օրս Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված կորպորատիվ պարտատոմսերից առևտրի ամենամեծ շրջանառությունը արձանագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը:
Նշված ժամանակահատվածում ընկերության պարտատոմսերով առևտրի շրջանառությունը կազմել է ավելի քան 70 միլիոն դրամ, իսկ միջին եկամտաբերությունը` 8.5%, այսինքն ներդրողները նախընտրում են վճարել ավելի մեծ գումար՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոնսերը ձեռք բերելու համար: Վերջին ցուցանիշը ամենափոքրն է` այլ ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերի համեմատությամբ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերը նաեւ ցուցակված են ամենաթանկ ինֆորմացիա պարունակող եւ ամենահաճախ այցելվող www.cbonds.info կայքէջում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36