Ժամանակավորապես կդադարեցվի հանրապետության գազամատակարարումը

7 դեկտեմբերի 2007, 15:00

Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա Վրաստանի տարածքում վերանորոգման —վերականգնողական պլանային աշխատանքներ կատարելու նպատակով դեկտեմբերի 8-ից 11-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը:

Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կապահովվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am