Գազաֆիկացիան ացգային նշանակության սոցիալական ծրագիր է

4 դեկտեմբերի 2007, 15:00

Հանրապետության բնակավայրերի գազամատակարարման վերականգնումն ու գազաֆիկացումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեության առաջնահերթ ուղղություններից է:

2002թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից մշակվեց «Հայաստանի Հանրապետության տարածքում 2003–2007թթ. գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման» լայնամասշտաբ ծրագիր: Ծրագրի կազմման ժամանակ նախապատվությունը տրվեց տնտեսապես առավել արդյունավետ համայնքների գազաֆիկացմանը:

2002- 2007թթ. Ընկերության կողմից գազաֆիկացման ծրագրերում ներդրվել է մոտ 82 միլիոն դոլար, ինչը հնարավորություն է ստեղծել գազաֆիկացման մակարդակը 21,0 %-ից հասցնել 90 %-ի: Հանրապետության ողջ բնակելի ֆոնդը (բազմաբնակարան շենքեր և առանձնատներ) հանդիսանում են էլեկտրաէներգիա սպառող բաժանորդներ, որոնց թիվը առ 01.01.2007թ. կազմում է 723.930: 01.12.2007թ.հանրապետությունում գազաբաշխման համակարգի 650 000 հնարավոր բաժանորդները կազմում են էլեկտրասպառող բաժանորդների 90%-ը: Դեկտեմբերի 1-ի դրությամբ բնական գազ է սպառում 505 000 փաստացի բաժանորդ, որը 5 տոկոս աճ է արձանագրում խորհրդային տարիներն ունեցած 485 000 բաժանորդի նկատմամբ:


Այսպիսով, գազաֆիկացման աշխատանքների արդյունքում, նախկինում գազաֆիկացված 388 համայնքների փոխարեն ներկայումս բնական գազից օգտվելու հնարավորություն ունեն 455 քաղաքային և գյուղական համայնքներ, որոնցից 104-ը նախկինում գազաֆիկացված չեն եղել: Նոր գազաֆիկացվել են ինչպես Երևան քաղաքի (Դավիթաշեն, Հարավ-Արևմտյան թաղամասեր, Նոր-Նորքի 7,8,9, Էրեբունի զանգվածներ) այնպես էլ հանրապետության մի շարք քաղաքների նախկինում չգազաֆիկացված թաղամասեր, որոնցից յուրաքանչյուրի տնտեսությունների թիվը միջին հաշվով 10 անգամ գերազանցում է մեկ գյուղական համայնքի տնտեսությունների միջին թվաքանակին:

Այսօր Ընկերության կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի երկարությունը կազմում է 12 148 կմ է` 2002թ. եղած 9 168 կմ համեմատ:

Գազաֆիկացման մակարդակով Հայաստանն այսօր առաջատար է ոչ միայն ԱՊՀ երկրների շարքում, այլ նաև աշխարհում:


Գազաֆիկացման ծրագրի իրականացումն իր հետ բերում է լուրջ սոցիալական էֆեկտ: Տարբեր հաշվարկներով, այլընտրանքային էներգառեսուրսների փոխարեն բնական գազի օգտագործումը բնակիչ-բաժանորդների մոտ ձևավորում է շուրջ 250–300 մլն դոլարի խնայողություն: Հայաստանի տրանսպորտային հատվածը տարեկան տնտեսում է 180–200 մլն դոլար:


Այսպիսով, Ընկերությունը գրեթե ավարտին է հասցրել հանրապետության տնտեսապես արդյունավետ համայնքների գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման աշխատանքները: Մնացած համայնքների գազաֆիկացման աշխատանքները հնարավոր կլինի կազմակերպել ՀՀ կառավարության կողմից մշակվող եւ իրականացվող սոցիալական ծրագրերի, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների և բարեգործական ծրագրերի շրջանակում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am