Ավելացել են բնական գազի ներկրման ծավալները

3 դեկտեմբերի 2007, 11:00

2007 թվականի նոյեմբեր ամսին հանրապետություն է ներկրվել 223, 202 մլն խորանարդ մետր բնական գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 181,6 մլն-ի դիմաց, որից իրացվել է 216,04 մլն խ.մ բնական գազ: Այդ ժամանակահատվածում բնակչությունը սպառել է 59,5 մլն խ.մ, արդյունաբերությունը՝ 39,3 մլն խ.մ, էներգետիկայի համակարգում սպառվել է 77,3 մլն խ.մ բնական գազ:

Ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 1 մլրդ 782.7 մլն խորանարդ մետր բնական գազ՝ 2006թ. 11 ամիսների 1 մլրդ 715.7 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 մլրդ 608.7 մլն-ը, որից բնակչությունը սպառել է 434.2 մլն խ.մ բնական գազ, արդյունաբերությունը՝ 359.7 մլն խ.մ: Էներգետիկայի համակարգում սպառվել է 446.4 մլն խ.մ գազ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am