2007 թ. ընթացքում 19,74 տոկոսով ավելացել են բնական գազի ներկրման ծավալները
Հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2007թ. ընթացքում աճել են 19,7 տոկոսով եւ կազմել շուրջ 2 մլրդ 54 մլն խ/մ՝ 2006թ.-ի 1 մլրդ 716 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացման ծավալները աճել են 17,9 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 869 մլն խ/մ՝ 2006թ.-ի 1 մլրդ 586 մլն-ի դիմաց: Այդ թվում, բնակչության կողմից բնական գազի սպառումն ավելացել է 32,5 տոկոսով` կազմելով շուրջ 532 մլն խ/մ: Արդյունաբերությունը սպառել է շուրջ 406 մլն կամ 17,5 տոկոսով ավելի, քան նախորդ տարում:
Մի փոքր նվազել են էներգետիկայի հատվածի իրացման ծավալները. 2007թ.-ին սպառվել է 507 մլն խ/մ գազ՝ 2006թ.-ի 511 մլն-ի դիմաց:
29,6 տոկոսով ավելացել են սպառման ծավալները բյուջետային կազմակերպությունների կողմից՝ կազմելով 44 մլն խ/մ գազ՝ 2006թ.-ի 34 մլն-ի դիմաց; 29,7 տոկոսով ավելացել են սպառման ծավալները տարբեր սպառողների կողմից եւ կազմել շուրջ 382 մլն խ/մ բնական գազ՝ 2006թ.-ի 294 մլն-ի դիմաց:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- «Գազպրոմբանկը» մուտք գործեց Հայաստան
- Հանրապետությունում նկատվում է բնական գազի սպառման աճի միտում
- «ՀայՌռուսգազարդ» ՓԲԸ մտադիր է բազմաբնակարան շենքերում տեղադրել ազդանշանային սարքեր
- Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով
- 2007 թ. վերջին չորս ամիսներում արձանագրվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ թողարկած պարտատոմսերի շրջանառության մեծ ծավալներ