Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով
Հունվարի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով, ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի նախագահությամբ: Հանձնարարվել է միջգերատեսչական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում ավարտել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- «Գազպրոմբանկը» մուտք գործեց Հայաստան
- Հանրապետությունում նկատվում է բնական գազի սպառման աճի միտում
- 2007 թ. ընթացքում 19,74 տոկոսով ավելացել են բնական գազի ներկրման ծավալները
- «ՀայՌռուսգազարդ» ՓԲԸ մտադիր է բազմաբնակարան շենքերում տեղադրել ազդանշանային սարքեր
- 2007 թ. վերջին չորս ամիսներում արձանագրվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ թողարկած պարտատոմսերի շրջանառության մեծ ծավալներ