Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

Հունվարի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով, ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի նախագահությամբ: Հանձնարարվել է միջգերատեսչական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում ավարտել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am