Տեղի ունեցավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

Փետրվարի 27-ին Երևանում կայացած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական (հիսուներորդ) նիստի ընթացքում քննարկվել ու հաստատվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008 թվականի հիմնական ծրագրերը, այդ թվում ֆինանսատնտեսական գործունեության, համակարգի վերականգնման և զարգացման ծրագրերը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում անվտանգության համակարգերի ներդրման նպատակով փոխառու միջոցների ներգրավման ներդրումային առաջարկը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

Տնօրենների խորհրդի նիստը դրական է գնահատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ընթացիկ գործունեությունը և հույս հայտնել, որ ձեռնարկված ծրագրերը ևս հաջողությամբ կիրականացվեն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am