2008 թ. Աբովյանի ԳՍՊԿ-ում կներդրվի 1,4 մլրդ դրամ

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանում ներկայումս պահեստավորվող գազի փաստացի ծավալը կազմում է 80 մլն խոր.մ, առկա հնավորությունները թույլ են տալիս պահեստավորել մինչեւ 110 մլն խորանարդ մետր:

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայան

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայան

Ներկայումս շարունակվում են վերանորոգման եւ վերականգնման աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2008թ.-ին: Այդ աշխատանքները հնարավորություն կտան Աբովյանի ԳՍՊԿ-ի արտադրական հզորությունները հասցնել մինչեւ 128 մլն խոր.մ:
2008թ.-ի ընթացքում ստորգետնյա պահեստարան-կայանում աշխատանքներ իրականացնելու նպատակով կներդրվի 1,4 մլրդ դրամ:

Կշարունակվեն նոր ստորգետնյա հորի կառուցման աշխատանքները, որի նախագծային ծավալը 1,5 անգամ կգերազանցի գործող ամենամեծ հորի ծավալը: Այս շինարարությունը կտեւի 5 տարի եւ շահագործման կհանձնվի 2011թ. վերջին:


Բացի այդ, քննարկման փուլում է երկրորդ՝ 400 հազար խոր/մ տարողությամբ աղաջրապահեստարանի կառուցման հարցը: Մասնագետների հաշվարկներով, մինչեւ 2011 թ. վերջը գազի պահեստավորման ծավալները նախատեվում է հասցնել 150 մլն խոր.մ: Հետագայում կքննարկվի ճնշակային արտադրամասի վերակառուցման եւ արդիականացման նպատակահարմարության հարցը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am