Ծանուցում

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) ծանուցում է իր պարտատերերին այն մասին, որ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը 2008 թվականի հունվարի 25-ին որոշում է ընդունել Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին՝ Ընկերությանը պատկանող («Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան Ընկերության տրամադրության տակ փոխանցված) Ընկերության սեփական լրացուցիչ բաժնետոմսերի համապատասխան քանակության մարման միջոցով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am