ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողից հրապարակված 2008թ. ֆինանսական տարվա հունվար-մարտ ամիսների տվյալներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ պետական բյուջե վճարված 6, 746, 864.7 հազար դրամ հարկերի ընդհանուր գումարով զբաղեցնում է երկրորդ տեղը Ղ-Տելեկոմից հետո (6,813,049.5 հազար դրամ): Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները: Ցանկի 16-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 692,756.2 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 133-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 112,932.1 հազար դրամ, 498-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 28,073.6 հազար դրամ, 726-րդ տեղում «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն` 16,030.5 հազար դրամ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և միայն ցանկում տեղ գտած դուստր ընկերությունների կողմից վճարված հարկերի համախմբված ընդհանուր գումարը կազմում է 7,596,657.1 հազար դրամ, ինչը փաստում է, որ «ՀայՌուսգազարդ» համակարգը հանրապետության ամենախոշոր և առաջին հարկատուն է: Ֆինանսական տարվա սկզբից 3 մլն. դրամ և ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դարձյալ զբաղեցնում 2-րդ տեղը 400,000.0 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարով` Հայաստանի էլեկտրական ցանցերից հետո (442,463.1 հազար դրամ): Նշված ցանկի 36-րդ տեղում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 48,070.0 հազար դրամ, 106-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 17,230.0 հազար դրամ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և նրա դուստր ընկերությունների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համախմբված ընդհանուր գումարը կազմում է 465,300.0 հազար դրամ, ինչը վկայում է, որ այս ցանկում ևս «ՀայՌուսգազարդ»-ը փաստացի առաջին տեղում է:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն