Մայիսի 1-ից՝ «Ակցիա առանց կանխավճարի»

Ընդառաջելով բնակչության կողմից ստացվող բազմաթիվ խնդրանքներին, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը նախաձեռնում է հերթական ակցիան, որի շրջանակում ս.թ. մայիսի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում բնակիչ-բաժանորդների բնակարաններում կամ առանձնատներում գազի սպառման առեւտրային հաշվառքի սարքի (գազահաշվիչ) տեղադրումը կիրականացվի առանց գազամատակարարման համար վճարվող 40 հազար դրամ կանխավճարի գանձման:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am