Գերակշռում են ներտնային տեխնիկական սպասարկմանն առնչվող զանգերը
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի արագ արձագանքման եւ «1–04» գազի վթարային ծառայության գրանցած տվյալների համաձայն, 2008 թ. առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 3063 հեռախոսազանգ, որից 1715-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 1348 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:
Հիմնականում գերակշռում են ներտնային տեխնիկական սպասարկմանը վերաբերող հարցերը: Նշված ժամանակահատվածում այդ խնդրի վերաբերյալ ստացվել է 621 բողոք: Երկրորդ տեղում են գազամատակարարման ընդհատումների, նոր միացումների, անջատումների կամ վերամիացումների հետ կապված զանգերը: Գրանցված զանգերի շարքում տեղ են գտել նաեւ գազի հաշվիչին եւ գազի ճնշմանն առչվող բողոքներ: Չնչին տոկոս են կազմում գազի որակին առնչվող զանգերը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն