Ալեքսեյ Միլլերին ընդունեց ՀՀ Նախագահը

20 մայիսի 2008, 14:00

Մեկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ալեքսեյ Միլլերի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Ալեքսեյ Միլլերի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Ողջունելով հյուրին, հանրապետության նախագահն ասել է, որ ի դեմս «Գազպրոմի», Հայաստանն ունի կայուն եւ հեռանկարային գործընկեր: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ոչ միայն հաջողությամբ կզարգանա, այլեւ` կհամալրվի նոր բովանդակությամբ:

Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին «ՀայՌուսգազարդն» աշխատում է բավականին արդյունավետ, ցուցանիշները տպավորչ են եւ փաստը, որ Հանրապետությունում էապես ավելացել է գազի սպառման ծավալը, վկայում է ոչ միայն այդ ընկերության, այլեւ` Հայաստանի տնտեսության կայուն զարգացման մասին: Որպես կարեւոր ձեռքբերում նշվել է նաեւ վերջին տարիներին բնակչության կողմից գազի սպառման ծավալների էական աճը: Ըստ Նախագահի, իրականացվող լայնածավալ գազիֆիկացման արդյունքում Հայաստանն այսօր աշխարհի ամենագազիֆիկացած երկրներից մեկն է:


Զրուցակիցները խոսել են նաեւ գազի սակագնի եւ գնագոյացման մասին: Ալեքսեյ Միլլերն ասել է, որ «Գազպրոմը» նախատեսում է 2011թվականին թե Ռուսաստան, եւ թե դուրս մատակարարվող գազի համար ապահովել հավասար եկամտաբերություն: Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2011թվականը գազի սակագնի փոփոխությունը համաձայնեցնել քայլ առ քայլ` հաշվի առնելով «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմ» ընկերության 72 տոկոս բաժնեմասն, ինչպես նաեւ Հայասատանի Հանրապետության սուբյեկտների համար ապահովել կանխատեսելիություն եւ մատչելություն:


Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նավթավերամշակման գործարանի կառուցման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ «Գազպրոմի» կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող այլ ներդրումային ծրագրերի ընթացքին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am