Կանոնադիր կապիտալը ավելացավ

16 մայիսի 2008, 11:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի Արտահերթ Ընդհանուր ժողովի որոշմամբ արձանագրվել է Ընկերության Կանոնադրական կապիտալի ավելացում, որը ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից գրանցվել է 2008 թվականի ապրիլի 28-ին:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կանոնադրական կապիտալը 28.04.2008թ. դրությամբ կազմում է 278 040 807 288 ՀՀ դրամ, որը բաժանված է 55 314 992 սովորական անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 5 026,5 դրամ անվանական արժեքով: Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի Նախարարությանը պատկանում է 63 333 900 000 դրամ գումարի չափով 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմս, որը կազմում է Կանոնադրական կապիտալի 22,78%-ը:

«Գազպրոմ» ԲԲԸ պատկանում է 200 632 707 288 դրամ գումարի չափով 39 914 992 հատ սովորական անվանական բաժնետոմս, որը կազմում է Կանոնադրական կապիտալի 72,16%-ը:


«ITERA» —ին պատկանում են 14 074 200 000 դրամ գումարի չափով 2 800 000 հատ սովորական անվանական բաժնետոմսեր, որը կազմում է Կանոնադրական կապիտալի 5,06%-ը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am