Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հրավեր ստացան

20 հունիսի 2008, 12:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի միջեւ համագործակցության շրջանակում մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ը «ՀայՌուսգազարդ»-ի ուսումնական կենտրոնում կազմակերպվեց «Ջերմագազամատակարարում եւ օդափոխություն» ամբիոնի շրջանավարտների դիպլոմային նախագծերի պաշտպանությունը:

Իրենց դիպլոմային նախագծերը պաշտպանեցին 40 ուսանողներ, որոնցից 18-ը` գերազանց գնահատականով: Պետական քննական հանձնաժողովը, որը նախագահում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ա. Հովսեփյանը, հատուկ նշեց պաշտպանողների մեծամասնության տեսական և գործնական խորը գիտելիքները և ինքնուրույն նախագծային ու ինժեներական աշխատանքի կատարման ունակությունները, նախագծերում կիրառված առաջավոր ու արդյու¬նավետ տեխնիկական լուծումները, համակարգչային տեխնիկայի օգտագործման հմտությունը:

Հանձնաժողովը, հաշվի առնելով մի շարք ուսանողների ավարտական աշխատանքների բարձր մակարդակը, կատարված գիտահետազոտական աշխատանքների զգալի ծավալն ու կիրառելիությունը, նրանց երաշխավորեց ուսումը շարունակել մագիստրատուրայում, ինչպես նաև իրենց աշխատնաքները ներկայացնել մրցույթներում և գիտաժողովներում:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Ա. Հովսեփյանը լավագույն շրջանավարտներին համակարգի տարբեր օղակներում աշխատանքի առաջարկ ներկայացրեց:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am