Խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ն զբաղեցնում է երկրորդ տեղը
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2008 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով, առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 17,881,166.9 հազար դրամ:Ցանկի 33-րդ տեղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 2,114,388.2 հազար դրամ, 138 —րդ տեղում գտնվող «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 562,743.1 հազար դրամ:
ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետ հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի» ՍՊԸ-ն հարկատուների ցուցակում զբաղեցնում է 173-րդ տեղը` 447,020.5 հազար դրամ վճարած գումարով: Ֆինանսական տարվա սկզբից 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 1,723,906.0 հազար դրամ:
Նշված ցանկի 42-րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 201,770.0 հազար դրամ վճարած գումարով, 73-րդ տեղը «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 116,210.0 հազար դրամ: «Էյ-Ի —Ջի» ՍՊԸ-ն զբաղեցնում է 39-րդ տեղը` 210,842.0 հազար դրամ վճարած գումարով:
Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների ցանկում եւս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը` 5605 աշխատողների թվով: 35-րդ տեղում «Տրանսգազ» ՍՊԸ-ն է` 772 աշխատող, 74-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 406 աշխատող, 323-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 132 աշխատող, 396-րդ տեղում «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն` 112 աշխատող: «Էյ-Ի-Ջի» ՍՊԸ-ն զբաղեցնում է 34-րդ տեղը` 802 աշխատող:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն