Հունվարի 25-ին գիշերը ժամը 2.00-ից դադարեցվել էր բնական գազի մատակարարումը Հայաստան:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պատճառը բացատրել է Գվելետտիի գազաչափման կայանի խափանմամբ, որը տեղի է ունեցել ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով: Վրացի մասնագետների ջանքերով գազամատակարարումը վերականգնվել է 16.20-ին: Մինչ այդ, հանրապետության գազի պահանջարկն ապահովվել է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն