2009 թ. ավելի քան 30 մլրդ դրամ ներդրում «Հրազդան-5»-ում
2009 թվականի ընթացքում «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի անավարտ շինարարության եւ արդիականացման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ծրագրում է կատարել 30588,2 միլիոն դրամ ընդհանուր ծավալով ներդրումներ` սաքավորումների ձեռքբերման ու շին-մոնտաժային աշխատանքների կատարման համար:
«Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի անավարտ շինարարության 248,8 միլիոն դոլար ակտիվների ձեռքբերումից բացի, ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև 2006թ. կնքված Համաձայնագրով Ընկերությունը ստանձնում է նաև բլոկի շինարարությունն ավարտելու և այն արդիականացնելու պարտավորություն: Նախագծի ներդրումային փուլի իրականացման նպատակով նախատեսվում է կատարել մոտ 180 մլն դոլարի ներդրումներ, որի արդյունքում 2010 թվականին շահագործման կհանձնվի ժամանակակից եւ արդյունավետ գազատուրբիններով հագեցված էլեկտրակայան: Նշված ծրագիրը ֆինանսավորվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ՝ ի օգուտ «Գազպրոմ» ԲԲԸ-ն: Ընկերության զարգացման ներդրումային ծրագրերի վարչության տվյալներով, 2009 թվականին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ամբողջական ներդրումները կկազմեն 78,6 մլրդ դրամ, որից ավելի քան 30 մլրդ դրամը բաժին է ընկնում «Հրազդան-5»-ին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն