2008 թվականին տեխնիկական սպասարկում է իրականացվել բաժանորդների 97,4 տոկոսի մոտ
2008 թվականի ընթացքում հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկում է իրականացվել 570683 բաժանորդի մոտ` 2007թ.-ի 516 272-ի դիմաց: Նշված ժամանակաշրջանում կատարվել է 109 3231 այց՝ կամ ծրագրավորվածի 97,4 տոկոսը: 44 723 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 236 041 ակտ:
Հիշեցնենք, որ 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 573 955 բաժանորդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն