«Հրազդան-5»-ում ավարտվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները

Ներկայումս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Հրազդան-5» մասնագիտացված տնօրինությունը գրեթե ավարտել է կայանի նախապատրաստական աշխատանքները: Մրցութային կարգով շինմոնտաժային աշխատանքների գլխավոր կապալառու ընտրված չինական «Ջերմաէներգաշինմոնտաժ» երրորդ տրեստ» ընկերությունը, ինչպես նաև շոգետուրբինային սարքավորումները տեղադրող ռուսական «Ջերմաէներգամոնտաժ» ԲԲ ընկերությունը արդեն սկսել են աշխատանքները:

Արդեն ավարտված են կայանի ենթակառուցվածքի ստեղծման համար նախատեսված բոլոր աշխատանքները: Մասնավորապես, ավարտվել են շուրջ 13 կմ երկարությամբ տեխնիկական ջրամատակարարման խողովակաշարի, շուրջ 15 կմ երկարությամբ բարձր ճնշման սնուցող գազատարի եւ շուրջ 6 կմ երկարությամբ շինհրապարակին մոտեցնող գերատեսչական երկաթուղու շինմոնտաժային, վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները:
2009թ. առաջին եռամսյակում մրցութային կարգով կընտրվեն ջերմային պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգերի, բարձրավոլտ 220 եւ 400 կՎ սարքավորումների, 220 կՎ ուժային տրանսֆորմատորների ու 400/220 կՎ կապի ավտոտրանսֆորմատորի, ինչպես նաեւ գազի պատրաստման կետի եւ քիմջրապատրաստման սարքավորումների մատակարարները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am