Ի գիտություն հասարակության

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ), Բնական գազի բաշխման գործունեության («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման գործունեության «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով:


Ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` — գործող սակագինը` 84 000 դրամ, ներառյալ ԱԱՀ, — առաջարկվող սակագինը` 99 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:

Ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման`

— գործող բանաձևը` P =153.26 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված, արժութային շուկաներում ձևավորված, յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ի դրությամբ դրամի միջին փոխարժեքի մեծությունն է ԱՄՆ դոլարի նկատմամբ,
— առաջարկվող բանաձևը` P = 230.60 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված, արժութային շուկաներում ձևավորված, յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ի դրությամբ դրամի միջին փոխարժեքի մեծությունն է ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման`
  • գործող սակագինը` 18.334 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
  • առաջարկվող սակագինը` 32.181 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի բաշխման`
  • գործող սակագինը` 8057.945 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
  • առաջարկվող սակագինը` 11559.938 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի փոխադրման`
  • գործող սակագինը` 4638.841 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
  • առաջարկվող սակագինը` 5430.898 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am