Մեկնաբանություն հարկերի վճարման վերաբերյալ

3 փետրվարի 2009, 11:00

2007 թվականին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ պետական բյուջե է վճարել 20,045.7 մլն դրամ, իսկ 2008 թվականին 17,881.2 մլն դրամ: Այսպիսով 2008 թվականին 2007 հետ համեմատած քիչ է վճարել 2,164.5 մլն դրամ: Հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ Ա. Ունանյանի մեկնաբանությամբ, հարկերի քիչ վճարման հիմնական պատճառները հետևյալն են`

1. Բնական գազի իրացման ցուցանիշների եւ Կենտրոնական բանկի դ/դ միջին փոխարժեքների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ անկախ նրանից, որ 2008 թվականին բնական գազի իրացումը ավելացել է 209.27 մլն խ.մ-ով, սակայն այդ իրացումից հասույթը չի ավելացել համարժեք քանակային ավելացման համեմատ: Այսպես՝ եթե 2008 թվականին պահպանվեր 2007 թվականի ԿԲ դ/դ միջին փոխարժեքը 345.02 դրամ, ապա հավելյալ 209.27 մլն խ.մ բնական գազի իրացումից լրացուցիչ հասույթը կկազմեր 13,622.9 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե կվճարվեր լրացուցիչ 2,237.3 մլն դրամի ԱԱՀ:

2. Մաքսային մարմինների կողմից 2007 թվականին հավաքագրվել է 4,344.2 մլն դրամ, իսկ 2008 թվականին 1,311.2 մլն դրամ: 3,033.0 մլն դրամ քիչ հավաքագրման պատճառ է հանդիսացել այն, որ 2007 քվականին Իրան-Հայաստան գազամուղի կառուցման համար Ընկերության կողմից ներմուծվել են 19,768.3 մլն դրամի խողովակներ, որոնց ԱԱՀ-ն կազմել է 3,990.6 մլն դրամ:
Այսպիսով, այլ հավասար պայմանների դեպքում, հաշվի առնելով փոխարժեքային տարբերությունը եւ խողովակների ներմուծման գործառույթի եզակիությունը Ընկերության գործունեության մեջ՝ 2008 թվականին Ընկերության կողմից 2007 թվականի հետ համեմատած` պայմանային հաշվարկային 4,063.4 մլն դրամ ավելի է վճարվել ՀՀ պետական բյուջե:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am