«ՀայՌուսգազարդ»-ը առաջին տեղում է խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2009 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսների տվյալներով, առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը` ընթացիկ տարվա վեցն ամիսներին ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 8,708,003.9 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 27-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 884,207.9 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 242-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 122,952.2 հազար դրամ, 251-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 118,900.0 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 89-րդ տեղը՝ 314,623.0 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 840,000.0 հազար դրամ: Նշված ցուցակում
«Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբացեղնում է 29-րդ տեղը՝ 113,500.0 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 38-րդ տեղը՝ 94,000.0 հազար դրամ, 103-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 37,000.0 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կացմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերության աշխատողների թիվը կազմում է 5839 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող
«Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 25-րդ տեղը: Այստեղ աշխատում է 953 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 34-րդ տեղը՝ 766 մարդ, 165-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 225 մարդ, 304-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`131 մարդ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am