Ավարտվել է Արարատ-Երևան գազատարի վերանորոգումը

Արդեն ավարտել են Արարատ-Երևան գազատարի կորոզիայի ենթարկված հատվածների վերականգնողական աշխատանքները, որի արդյունքում հնարավորություն է ընձեռնվել խողովակաշարը շահագործել ամբողջ թողունակությամբ:

Արարատ-Երևան գազատար

Արարատ-Երևան գազատար

«Գազպրոմ» ընկերության «Օրգէներգոգազ» կազմակերպության և «ՀայՌուսգազարդ»-ի Ինժեներական կենտրոնի կողմից կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա վերանորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվել են նոր տեխնոլոգիայով` առանց գազամատակարարումը դարարեցնելու: Աշխատանքներն իրականացվել են «ՏԵԽՆՈ ՖԻՏ», «Եղվարդշին» և «Սնարտ» ընկերությունների կողմից: Աշխատանքների համար «ՀայՌուսգազարդ»-ի կողմից ներդրվել է ընդհանուր առմամբ 1 մլդ 500 մլն դրամ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական, Իրան-Հայաստան գազատարի շինարարության ղեկավար Վլադիմիր Մարգարյանի տեղեկացմամբ, կորոզիայի հիմնական պատճառներից մեկը տարածքներում ոռոգման համակարգերի խափանումներն են, ինչպես նաև ստորգետնյա գազատարի ծրագծի վրա կատարված բազմամյա ծառատնկումները, ինչի հետևանքով էլ քայքայվել է խողովակի մեկուսացիչ շերտը և կոռոզիայի ենթարկվել:


Գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու և հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար այժմ ստեղծված է առնվազն 6–9 մ լայնքով անվտանգություն գոտի: Նշված տարածքների համար հողօգտագործողներն ու գյուղատնտեսական սուբյեկտները համապատասխան փոխհատուցում են ստացել «ՀայՌուսգազարդ»-ի կողմից:


Ըստ Վլադիմիր Մարգարյանի վերականգնողական աշխատանքների հիմնական նպատակն է Իրան-Հայաստան գազատար համակարգով բնական գազի առավելագույն ծավալի տեղափոխումը դեպի Երևանի 1-ին և Սովետաշենի 2-րդ գազաբաշխիչ կայաններ, որտեղից էլ Երևանի ՋԷԿ, գազապահեստարան և այլ օբյեկտներ: Ձմռան նախաշեմին գազատարը հնարավորություն կտա տեղափոխել օրական մինչև 6 մլն խ.մ գազ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am