«ՀայՌուսգազարդ»-ը Արցախի երեխաներին

11 սեպտեմբերի 2009, 15:00

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Սոցիալական աջակցության հերթական ծրագիրն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բարեգործական ակցիայի շրջանակում «ՀայՌուսգազարդ»-ը համակարգիչներ, տարատեսակ մարզական գույք և հեռուստացույցներ նվիրեց Ստեփանակերտի թիվ 1, 2, 10, 11, ինչպես նաև Աստղաշեն գյուղի միջնակարգ դպրոցներին:

«ՀայՌուսգազարդ»-ը Արցախի երեխաներին

«ՀայՌուսգազարդ»-ը Արցախի երեխաներին

Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանի խոսքով, դպրոցն իսկապես ռազմավարական նշանակություն ունի և շատ լավ է, որ դա գիտակցում են ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում: «Անչափ հաճելի է, որ „ՀայՌուսգազարդ“ ընկերությունը եվ անձամբ Կարեն Կարպետյանը միշտ հիշում է Ղարաբաղը: Ամեն տարի, տարբեր առիթներով, նա աջակցում է մեր դպրոցի նյութատեխնիկական բազայի հարստացմանը և ցանկանում եմ իմ և Ղարաբաղի բոլոր դպրոցականների անունից խորին երախտագիտությունս հայտնել այս աջակցության համար», — նշեց Ռոմելա Դադայանը:

Իսկ Ստեփանակերտի թիվ 2 մսուր-մանկապարտեզը բազմազան խաղալիքներ և հեռուստացույց նվեր ստացավ: Այստեղ էլ հնչեցին շնորհակալական խոսքեր: Մսուր-մանկապարտեզի տնօրեն Լարիսա Ներսիսյանի խոսքով, նման ակցիաները, իսկապես շատ կարեվոր են, քանի որ մեծ ուրախություն են պարգեվում մանուկներին: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կրթօջախներին ու մանկապարտեզներին օգնելը՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության սոցիալական քաղաքականության ուղղություններից մեկն է: Սկսած 2001 թվականից, Ընկերությունը սոցիալական աջակցության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում մշակույթի, կրթության, սպորտի բնագավառներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am