Երկարաձգվեցին ազդանշանային սարքավորումների տեղադրման ժամկետները

4 սեպտեմբերի 2009, 12:00

Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշում է ընդունել երկու տարով հետաձգել «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից հանրապետության ողջ տարածքում ներտնային եւ կենցաղային գազասպառման համակարգերում այրվող գազի ազդանշանային սարքերի եւ դրանց միացված վթարային անջատիչ կափույրների տեղադրման ժամկետները։

Գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել 2012թ. հունվարի 1-ը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am