Մասնագիտական տոնի կապակցությամբ պարգևատրվել են համակարգի ավելի քան 680 աշխատակիցներ
Ետխորհրդային տարածքում սեպտեմբերի առաջին կիրակի օրը ավանդույթի համաձայն նշվում է որպես գազի համակարգի աշխատողների մասնագիտական տոն: «ՀայՌուսգազարդ» Ընկերությունում ավանդույթն արդեն դարձել է կորպորատիվ մշակույթ, աշխատանքն ու մասնագիտությունը գնահատելու շրջափուլ, հաջողություններն արժեվորելու և պատվախնդիր, համարձակ ծրագրեր ձեռնարկելու մեկնակետ:
«ՀայՌուսգազարդ»-ի համակարգում այսօր աշխատում է ավելի քան 7000 մարդ: «Մենք ստեղծել ենք կառավարման ուժեղ կառուցվածք, ձեևավորում ենք շահագրգիռ և բանիմաց կոլեկտիվ և պետք է խրախուսենք ու զարգացնենք այդ ներուժը: Մեր հաջողության գրավականն ու կարևորագույն կորպորատիվ արժեքը թիմային աշխատանքն է», — նշել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանը իր շնորհավորական խոսքում: Մասնագիտական տոնի կապակցությամբ համակարգի ավելի քան 680 աշխատակիցներ խրախուսվել են դրամական պարգևներով, նվերներով և շնորհակալագրերով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն