Ութ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 11 209-ով
2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 585164 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին համակարգում փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 11 209-ով, որից 1803-ը` օգոստոսին: ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել է 21 812 ազդանշանային սարք եվ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր):
Սեպտեմբերի 1-ի դրությամբ բնակարանների գազասպառման համակարգերում արդեն տեղադրված է 178 906 անվտանգության սարք` հաստատված ժամանակացույցով նախատեսված 167 000-ի դիմաց:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն