Ութ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 11 209-ով
3 սեպտեմբերի 2009, 12:002009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 585164 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին համակարգում փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 11 209-ով, որից 1803-ը` օգոստոսին: ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել է 21 812 ազդանշանային սարք եվ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր):
Սեպտեմբերի 1-ի դրությամբ բնակարանների գազասպառման համակարգերում արդեն տեղադրված է 178 906 անվտանգության սարք` հաստատված ժամանակացույցով նախատեսված 167 000-ի դիմաց:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36